Հետևեք մեզ։

Այրվել են բեռնատարը, բեռնված ութ ավտոմեքենայից վեցը (լուսանկարներ)

13:15, 05 հուլիս 2026
Այրվել են բեռնատարը, բեռնված ութ ավտոմեքենայից վեցը (լուսանկարներ)

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 18։06-ին։ Այրվել են բեռնատարը, բեռնված ութ ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, երկուսը՝ մասամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները