Հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանին կալանքի էլ տանեն, այս քայլերը անակնկալ չէին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Առանց հոդվածներին նայելու բոլորս էլ կանխատեսում ենք, որ հնարավոր է կալանքի էլ տանեն Ծառուկյանին։ Առանց հոդվածների էլ ամեն ինչ պարզ է։ Իսկ հոդվածները միշտ հնարավոր է ստեղծագործել, ինչը վերջին շրջանում պարբերաբար բնույթ է կրում»,-ասաց փաստաբանը։