Մամուլից ենք տեղեկացել՝ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը. այս մասին Գագիկ Ծառուկյանի տան դիմաց ասաց նրա խոսնակը՝ Իվետա Տոնոյանը։
«Քննչական գործողությունները սկսել են 7:15-ից: Քննչական կոմիտեն մինչ այս պահը հարկ չի համարել հայտնել, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը: Մամուլից ենք տեղեկացել, որ փողերի լվացման և հարկերից խուսափելու մասին է խոսքը: Փաստաբաններն արդեն վերևում են և ներկա են խուզարկությանը»,- ասաց ԲՀԿ առաջնորդի խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը և ընտանիքի անդամները տանն են։