«Մինչև հունիսի 7-ը մենք մի քիչ այլ Հայաստանում էինք ապրում, ունեինք այլանդակ իշխանությունը, որը պետական, ազգային բոլոր կարմիր գծերը տրորել էր, բայց այդ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում․․․ Հունիսի 7-ին այդ ամեն ինչին ավելացավ նաև այն, որ հիմա ինքնահռչակ, ոչ լեգիտիմ իշխանություն ունենք։ Էս մարդն առանց տուրբուլենտության իշխանությունը պահել չի կարող։ Անընդհատ պետք է երկրում ռեպրեսիաներ լինեն, թշնամու կերպարներ ստեղծվեն․․․»,- Գագիկ Ծառուկյանի տան մոտ ասաց քաղաքագետ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլոր պետական ինստիտուտները դարձրել է քաղաքական հաշվեհարդարի գործիք։