Հետևեք մեզ։

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

13:57, 06 հուլիս 2026
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 6-ին՝ ժամը 09։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։06-ին, մարվել 10։12-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները