Հետևեք մեզ։

Ադրբեջանը չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին․ Փաշինյան

11:13, 06 հուլիս 2023
Ադրբեջանը չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին․ Փաշինյան

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ապաշրջափակմանը։ Հայաստանը պաշտոնական շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է  թվով երեք հսկիչ-անցակետի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից։

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով․ «Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի կողմից, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին։

Այսինքն, տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը կայացվի նաև Ադրբեջանի կողմից, որպեսզի երկու երկրի կողմից լինեն անցակետերը, որպեսզի տարածքային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն»։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը չի անում սա, և նրա մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանին շրջափակման ենթարկելու իր երեսնամյա քաղաքականությունից։