Հետևեք մեզ։

Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք. Նիկոլ Փաշինյանը` Միշուստինին

16:48, 06 հուլիս 2026
Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք. Նիկոլ Փաշինյանը` Միշուստինին

Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց կետեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք. այս մատին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` Միշուստինի հետ հանդիպմանը։

«Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ և ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների նախատեսվածի համաձայն գործելու ապահովմամբ։ Ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում»,–ասաց ՀՀ վարչապետը։

 

Ընդգծեց, թե Հայաստանը կառուցողականորեն հանձնառու է քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու նրբությունները։ «Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր»,–վստահություն հայտնեց նա։

 

@ArmeniaSputnik

Վերլուծական

Ամենաընթերցվածները