Հետևեք մեզ։

Այս պահին «Armat Media»-ի աշխատակիցները դեռ ՔԿ-ում են. 9 անձ վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրված. խմբագիր

17:05, 06 հուլիս 2026
Այս պահին «Armat Media»-ի աշխատակիցները դեռ ՔԿ-ում են. 9 անձ վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրված. խմբագիր

Այս պահին «Armat Media»-ի աշխատակիցները Քննչական կոմիտեում են: 9 անձ այսօր հարցաքննության է հրավիրված վկայի կարգավիճակով այն նույն գործի շրջանակում, որով 1 ամիս առաջ ներխուժեցին «Armat Media» և խուզարկություններ իրականացրեցին՝ տանելով մեր տեխնիկան, համակարգիչները և մեր անձնական հեռախոսները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Armat Media»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը:

 

«Ասեմ, որ սա միմիայն քաղաքական բնույթ ուներ: Ընտրություններից 2 օր առաջ տանելով մեր տեխնիկան՝ փորձ արվեց և նրանց իհարկե հաջողվեց պարալիզացնել մեր աշխատանքը, որովհետև մենք չկարողացանք ընտրությունները լուսաբանել այնպես, ինչպես պլանավորել էինք»,-նշել է նա:

Լրագրողի հարցին՝ ինչպես կարձագանքի խմբագիրը Փաշինյանի դիտարկմանը, որ եթե «Armat Media»-ի աշխատանքը խաթարված է, ապա ի՞նչ գործ ունի լրագրողը Կառավարությունում, իրեն հարց տալիս՝ Նելլի Ավետիսյանն ասել է.

 

«Կասեմ՝ թող գա, տեսնի «Armat Media»-ի խմբագրության կապարակնքված դռները և թող համարձակվի, օրինակ՝ այդ կապարակնիքները պոկել, ներս մտնել և հավուր պատշաճի աշխատել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները