Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է: ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից, այդ հնարավորությունը չունեն նաև ռուս խաղաղապահները: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում ենք տեսնում հատկապես ԼՂ-ի ուղղությամբ, չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները: Արձանագրում եմ ևս մեկ անգամ, որ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա: Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: Այդ քաղաքականության սողացող իրականացնում ենք տեսնում ԼՂ-ում»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ քաղաքականության մի մասն է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնատականաններ են տալիս ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններին:
«Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական արձագանքներ ԼՂ-ում իրականացվող ապօրինի քայլերի մասին»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ ՀՀ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիային:
«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի դիվանագիտական աշխատանքը, որքան էլ ծանր լինի, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով Ադրբեջանի կողմից բազմիցս հնչեցված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, Փաշինյանը նշեց. «ՀՀ-ն երբեք որևէ միջանցքի պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբեք չի ընդունի»,- ասաց նա և հավեեց, որ արդեն վաղուց ՀՀ կառավարության որոշման նախագիծ է դրված շրջանառութան մեջ, որով նախատեսվում է 3 հսկիչ անցակետերի տեղադրումը հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ-ի կողմից:
«Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով»,- ասաց Փաշինյանը: