Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այժմ «Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Բելառուսում չէ, նա Ռուսաստանում է, իսկ մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում։
«Ինչպես ես այսօր առավոտյան տեղեկացա, մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում, որտեղ գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ ապաքինվելու համար։ Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, նա Սանկտ Պետերբուրգում է, գուցե գնացել է Մոսկվա, բայց Բելառուսի տարածքում չէ»,- ասել է Լուկաշենկոն արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։