Լուսանկարը՝ Արմենպրես
Արցախը տարբեր երկրների ներկայացուցիչներից և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների առաջարկներ է ստանում: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և նշել, որ Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ երկխոսությամբ, սակայն քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։
«Մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց, եթե ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպման առաջարկներ, որոնք, ցավոք, մերժվել են նրանց կողմից»,- ընդգծել է նա:
Նրա դիտարկմամբ՝ որպեսզի չլինի բանակցությունների իմիտացիա, անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքը ապաշրջափակվի։