Հետևեք մեզ։

Ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, այդ ընթացքում որևէ հայտարարություն չլինի իշխանությունների կողմից. Վարդան Օսկանյանը կրկնել է առաջարկը (տեսանյութ)

15:13, 06 հուլիս 2023
Ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, այդ ընթացքում որևէ հայտարարություն չլինի իշխանությունների կողմից. Վարդան Օսկանյանը կրկնել է առաջարկը (տեսանյութ)

Իմ առաջարկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ զանգեր եմ ստացել, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչպես դա կարելի է անել: Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում նշում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:


«Համոզված եմ, որ դա կարելի է անել: Առաջարկությունս կրկնում եմ, ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, այդ ընթացքում որևէ հայտարարություն չլինի իշխանությունների կողմից, 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում, այսօր այդ հնարավորությունն ունենք»,- ասաց Օսկանյանը և հավելել՝ հարկավոր է ամբողջ բանակցային տրամաբանությունը փոխել:

Հրապարակած տեսանյութում Օսկանյանը ներկայացնում է այն այլընտրանքը, որը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությանը։