Կառավարությունը 1 մլրդ 623 մլն դրամ հատկացրեց 6 մարզում սուբվենցիոն 17 ծրագրի իրականացման համար։ Նախագիծը գործադիրին ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կապիտալ ներդրումներին։
«Զեկուցվող հարցն առանչվում է համայնքների ենթակառուցման զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, ընդ որում ծրագրեր կան և՛ 2021, և՛ 2022-23 թթ․»,-ասաց Գնել Սանոսյանը։
Նա հավալեց, որ 10,6 մլրդ դրամ հունվարից սկսած Կառավարությունն իր մասնաբաժինն է հատկացրել 185 ծրագրի համար։
Նշենք, որ ծրագիրը վերաբերում է համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը և այլն։