ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի դիտարկմանն առ այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշում է, թե Սուս, Աղավնո և Բերձոր գյուղերը հանձնվել են Ադրբեջանին ռուսական կողմի առաջարկությամբ, ասել է՝ ծանոթ չէ այդ հայտարարություններին:
«Ծանոթ չեմ այդ հայտարարություններին, Ձեր հիշատակած պաշտոնյաներին ևս ծանոթ չեմ, դրանք չեմ էլ մեկնաբանի, ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխությանը, ապա դա տեղի է ունեցել՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարաության դրույթներին»: