Հետևեք մեզ։

Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ որևէ ակցիա չի արել, պատահական համընկնում է, նա կխոսի Թուրքիայի ֆեդերացիայի հետ․ Կարեն Գիլոյան

17:57, 06 հուլիս 2023
Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ որևէ ակցիա չի արել, պատահական համընկնում է, նա կխոսի Թուրքիայի ֆեդերացիայի հետ․ Կարեն Գիլոյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Մոլդովայում ընթացող առաջնության ժամանակ, երբ հնչել է Թուրքիայի հիմնը, Նազիկ Ավդալյանը որևէ ակցիա չի իրականացրել։

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, քիչ առաջ էլ Նազիկ Ավդալյանի հետ եմ խոսել, նա Թուրքիայի հիմնը հնչելու ժամանակ որևէ ակցիա չի իրականացրել։

Պարզապես համընկնում է եղել, տանից՝ տղայից լուսանկարներ է ստացել այդ պահին, հեռախոսի լարը կարճ է եղել, կքանստել է և այդպես խոսել տղայի հետ։ Ակցիայի որևէ մտադրություն չի ունեցել, այլ զուտ պատահական համընկել է»։

Կարեն Գիլոյանն ասաց, որ միջադեպը հարթվում է, Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիայի հետ խոսել է, խոսելու է նաև Թուրքիայի ֆեդերացիայի հետ։

 

Hayastan.news-ը ավելի վաղ հայտնել էր, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։ 

Տեսանյութն՝ այստեղ