Ամերիկյան աստղաբույլը մեծ շուքով է նշել ԱՄՆ անկախության տոնը։
Նյու Յորք նահանգի Հեմփթոն քաղաքում ԱՄՆ-ի ամենագեղեցիկ, հաջողակ և ամենապահանջված հայտնիներից 350-ը հավաքվել են միասին նշելու Անկախության օրը: Մեգա երեկույթը կազմակերպել է ամերիկացի միլիարդատեր, Fanatics ընկերության նախագահ Մայքլ Ռուբինն` իր 50 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: Նա արդեն մեկ անգամից ավելի է, որ այդ կերպ է նշում տոնը։
Ռուբինից «սպիտակ զգեստի» հրավեր ստանալը համարվում է հայտնիի կարգավիճակի և կոչման ճանաչում։
Հայտնիներն իրենց սոցիալական ցանցերի էջերում երեկոն այդպես էլ անվանել են` white party:
Լոպես, Բեյոնսե, Ջասթին Բիբեր, Քիմ Քարդաշյան, Բեն Աֆլեք, Մբապե, Դի Կապրիո, Քենդալ Ջեներ և ուրիշներ ներկա են եղել տոնին։
Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ի թիվս այլ լուսանկարների, լուսանկար է հրապարակել հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Մբապպեի հետ։
Քարդաշյանը կից գրել է. «Մայքլ Ռուբինի սպիտակ խնջույքը, սա երեկո էր։ Դեռ վերականգնվում եմ»։