Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակային կերպով բարձրաձայնում է իր հասցեական գնահատականները և մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,-գրել է նա։