Հետևեք մեզ։

Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ-ն մի քանի ժամ առաջ էր հայտնել տոմսերի վաճառքի վերսկսման մասին

00:05, 07 հուլիս 2023
Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ-ն մի քանի ժամ առաջ էր հայտնել տոմսերի վաճառքի վերսկսման մասին
Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
 
«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած աննախադեպ ակտիվության համար»,-հայտնում է ՀՖՖ-ն։
 
Այսօր Ֆեդերացիան նաև հայտնել էր, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է:  
«Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը»։