Բաքվի հեռուստատեսությունը եղանակի տեսության ժամանակ Հայաստանը ներկայացնում է որպես Ադրբեջան։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերում արձագանքել է։
«Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն. եղանակի տեսությունը, որը հեռարձակվում է Բաքվի հեռուստատեսությամբ, հաղորդում է Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, որպես Ադրբեջան։ Հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,-գրել է նա։