Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՀԿ-ները դիմել են Փաշինյանին՝ պահանջելով Հայաստանում հանքարդյունաբերությունը դադարեցնել, իրենց վնասում է

10:54, 07 հուլիս 2023
Ադրբեջանի ՀԿ-ները դիմել են Փաշինյանին՝ պահանջելով Հայաստանում հանքարդյունաբերությունը դադարեցնել, իրենց վնասում է

Ադրբեջանի 24 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը:

 

«Կոչ ենք անում, պահանջում ենք Հայաստանի Հանրապետությանը անհապաղ դադարեցնել տարածաշրջանի էկոհամակարգին լուրջ վնաս հասցնող հետևյալ ձեռնարկությունների գործունեությունը.


Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահանքային կոմբինատը:


Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: 

 

Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։ 


Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների հողատարածքներում հայտնաբերվել են ապօրինի հանքարդյունաբերական գործունեություն:


Գեղարքունիքի մարզում գործող ոսկու հանքարդյունաբերությունը: 


Հայաստանի Լոռու մարզի Ախթալայի հանքավայրը:


Կապանի ալյումինի գործարանը: 


Կոտայքի մարզում գործող պղինձ, ցինկ և կապար արտադրող մետալուրգիական գործարանը: 


Գեղարքունիքի մարզի պղնձաձուլական գործարանը:


Երասխի նոր մետալուրգիական գործարանի շինարարությունը նույնպես պետք է դադարեցվի։ 


Ամուլսարի ոսկու ոսկու հանքավայրը»,- մեջբերվում է ՀԿ-ների հայտարարության մեջ: