Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողից յուրաքանչյուրը դատապարտվեց 11 տարի 6 ամիս ազատազրկման

11:41, 07 հուլիս 2023
Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողից յուրաքանչյուրը դատապարտվեց 11 տարի 6 ամիս ազատազրկման

 

Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողները դատապարտվեցին 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Հիշեցնենք, որ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին՝ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարելու ժամանակ: Ադրբեջանում նրանց ներկայացվել են կեղծ մեղադրանքներ՝ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման հոդվածներով: