Հետևեք մեզ։

Վրաստանն ապրում է աշխարհաքաղաքական մարտահրավերների շրջանում, մեր պարտքն է այս փուլն անցնել խելամտությամբ, լինել զգոն․ Վրաստանի վարչապետ

12:32, 07 հուլիս 2023
Վրաստանն ապրում է աշխարհաքաղաքական մարտահրավերների շրջանում, մեր պարտքն է այս փուլն անցնել խելամտությամբ, լինել զգոն․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի ֆրանսախոս ընտանիքը, որի մի մասն եմ ես և հպարտանում եմ դրանով, չնայած իր համեմատաբար համեստ մեծությանը, անկասկած, աշխարհի ամենախանդավառներից և դինամիկներից մեկն է։ Ֆրանսիայում սովորելուց հետո ինձ համար հատկապես թանկ է ֆրանսերենը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությանը և գլխավոր քարտուղարության անդամներին այն պատվավոր մրցանակի համար, որով դուք ինձ պարգևեցիք երեկ։ Պլեյադների շքանշանն ավելի է պարտավորեցնում ինձ խթանել ֆրանսերեն լեզվի ուսուցումը իմ երկրում, որպեսզի «ֆրանսիական բառերը փայլեն հազար լույսերով, ինչպես Պլեադների աստղերը»։

 

Այս մասին Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի Պատվավոր խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

 

«Ֆրանկոֆոնիա՝ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողով՝ կազմված տղամարդկանցից և կանանցից, ովքեր գիտեն խաղաղության, ազատության և համերաշխության արժեքների կարևորությունը. դուք մեզ կարևոր արժեքներ եք տալիս, հատկապես ողջ աշխարհի համար այս դժվարին պահին։ Վրաստանը ներկայումս ապրում է աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների ժամանակաշրջան, ուստի մեր պարտքն է այս փուլն անցնել խելամտությամբ և համբերությամբ, լինել զգոն, գործել իմաստությամբ և հեռատեսությամբ, հոգ տանել խաղաղության պահպանման մասին և տալ երկրին զարգանալու հնարավորություն, որպեսզի արդարացնենք մեր բնակչության ակնկալիքները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։