Հոլիվուդյան դերասան Ռոբրտ դե Նիրոյի դուրստը՝ Դրենա Դե Նիրոն խոսել է իր որդու՝ Լեանդրոյի վաղաժամ մահվան պատճառի մասին։
Դրենան վերջին օրերին սոցցանցերում հրապարակել է Լեանդրոյի մի քանի լուսանկարներ՝ կիսվելով իր վիշտով երկրպագուների և ընկերների հետ։
Հրապարակման մեկնաբանություններից մեկին պատասխանելի՝ Դրենան նշել է.
«Ինչ-որ մեկը նրան վաճառել է ֆենտանիլով հաբեր: Բոլոր այս մարդկանց համար, ովքեր դեռ շարունակում են վաճառել և գնել, իմ որդին ընդմիշտ հեռացել է», - գրել է Դրենան:
Նրա մահվան լուրը տարածվելուց հետո Լեանդրոյի պապը՝ Ռոբերտ Դե Նիրոն, հայտարարություն է տարածել՝ արտահայտելով իր «խորը վիշտը» ընտանիքի անսպասելի կորստի կապակցությամբ: