Հետևեք մեզ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

14:22, 07 հուլիս 2023
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 7-8-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ը, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

 

Երևան քաղաքում`

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։