Երևանի ավագանու ընտրություններին միասնական թեկնածու ունենալու քննարկումներ կան։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը։
Ճի՞՛տ է, թե՞ ոչ մասնակցելը ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ բարդ հարց է․ « Ճիշտը համախմբվելն է և ցույց տալ, որ Երևանը գոնե համակարծիք չէ այն քաղաքականության հետ, որն իրականացվում է: Չնայած, իհարկե, լուրջ մտավախություններ ունենք, որ կգործադրվի ամբողջ վարչական լծակները: Ես վստահ եմ, որ պետք է համախմբվել և թեկնածու առաջադրել, ով կկարողանա հստակ ուղերձ հղել: Չեմ կարծում, որ Երևանի ընտրությունները զուտ կենցաղային ընտրություններ են, Երևանը Հայաստանի քաղաքական կենտրոն է, ամեն դեպքում քաղաքականացված ընտրություններ կլինեն»: