Հետևեք մեզ։

Ես էլ եմ սխալական, Հովհաննես Հովսեփյանին ու Կարեն Գիլոյանին խնդրում եմ՝ ներողամիտ լինեն և ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը․ Էրիկ Իսրայելյան

17:03, 07 հուլիս 2023
Ես էլ եմ սխալական, Հովհաննես Հովսեփյանին ու Կարեն Գիլոյանին խնդրում եմ՝ ներողամիտ լինեն և ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը․ Էրիկ Իսրայելյան
 

Այս մասին բռնցքամարտիկը հայտարարել է Ararat TV-ին տված հարցազրույցում:

«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի: Ես էլ եմ սխալական, տաքացած էի: Դիմում եմ վարչապետին որպեսզի Հովհաննես Հովսեփյանը և Կարեն Գիլոյանը ներողամիտ լինեն: Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել: Ես էլ եմ մարդ, կարող եմ սխալվել: Խնդրում եմ, որ ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խոսք եմ տալիս, որ նրանց հետ միասին Բաքվում կբարձրացնեմ Հայաստանի դրոշն ու բարձր կպահեմ մեր երկրի անունը»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հուլիսի վեցի որոշմամբ՝ Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել։

Հարցին՝ արդյոք զղջման պատճառը տարկետումից զրկվելն է, Իսրայելյանը բացասական պատասխան է տվել:

«Որոշմանս պատճառն այն է, որ ես ցանկանում եմ Բաքվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և ծածանեմ հայոց եռագույնը. ձեռքիցս չեմ ցանկանում բաց թողնել շանսը, քանի որ լավ մարզավիճակում եմ ու գիտեմ, որ կարող եմ դա անել»,- ասել է Էրիկ Իսրայելյանը։