Հետևեք մեզ։

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

21:52, 07 հուլիս 2023
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: