Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է վրացի հարձակվողԼևան Կուտալիան:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Հարձակվողը Վրաստանի եռակի չեմպիոն է, 2019-ին Թբիլիսիի «Դինամոյի» կազմում 20 գոլով ճանաչվել է Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Վրաստանի երիտասարդական հավաքականը ժամանակին ներկայացրած Կուտալիան արտերկրում հանդես գալու փորձ ունի, հանդես է եկել Բոսնիայի «Զրինսկիում» և «Սլավիայում», Ղազախստանի «Իրտիշում»։
2020/2021 մրցաշրջանից վրացի ռմբարկուն հանդես էր գալիս Իսրայելում, պաշտպանել է Թել Ավիվ և Ում ալ Ֆահմ քաղաքների «Հապոել» թիմերի գույները։
Կվիտալիայի նախորդ ակումբը Իսրայելի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Սեկցիա Նես Ցիոն»-ն էր, որի կազմում նա 5 գոլ է հեղինակել LIGAT HA'AL-ի 24 հանդիպումներում, ևս 2 գոլ՝ գավաթային հանդիպումներում։
«Ալաշկերտի» նորեկն իր ակտիվում ավելի քան 100 գոլ ունի պրոֆեսիոնալ կարիերայում: