Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հրապարակել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի քարոզից մեկ հատված․
«Պետք է իրատես լինել․ այսօր մենք այնպիսի մարդկանց կարիք ունենք, այնպիսի ղեկավարների, այնպիսի առաջնորդների՝ հոգևոր, թե ազգային, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրումով մեր ժողովրդին նոր շունչ կտան, որ արյուն կներարկեն մեր կյանքին և մեր ժողովրդին կառաջնորդեն ճիշտ ուղղությամբ։ Այսօր մեր եկեղեցին, մեր հայրենիքը, մեր ժողովուրդը, մեր կառույցները մարդու կարիք ունենք, մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա»։