Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-ին, 11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։