ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանային համայնքների բնակչությանը հայտնում է, որ գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության:
Գյուղական համայնքների բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի իրացումը Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու համար։
Գյուղական համայնքների բնակիչներին նախարարությունից խնդրում են անտեղի խոչընդոտներ չստեղծել, գյուղմթերքի իրացումը կազմակերպել առաջարկվող եղանակով՝ ստանալով սեփական արտադրանքը իրացնելու և ստեղծված իրավիճակում քաղաքային համայնքների բնակիչների սոցիալական, այդ թվում` սննդի ձեռքբերման խնդիրները որոշակիորեն մեղմելու հնարավորություն: