«ՀայաՔվե» նախաձեռնությանը մեկ շաբաթվա ընթացքում միացել է 14800 մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանը նշեց, որ ընդհանուր ստորագրահավաքի 7 շաբաթներից առաջինը կարող են ամփոփել, այդ ընթացքում գործարկել են 12 քվեարկության կետ Երևանում և 14 քվեարկության կետ մարզերում:
«Քվեարկողներից 10.000-ը Երևանի 12 վարչական շրջաններից են, 4500-ը մարզերից»,- ասաց նա և հավելեց, որ ևս 330 էլեկտրոնային ստորագրություն կա: