Հետևեք մեզ։

Օգոստոսին Պուտինը կայցելի Թուրքիա. Էրդողանը՝ Զելենսկու հետ բանակցություններից հետո

12:20, 08 հուլիս 2023
Օգոստոսին Պուտինը կայցելի Թուրքիա. Էրդողանը՝ Զելենսկու հետ բանակցություններից հետո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին Թուրքիա կայցելի: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կկարողանանք քննարկել ռազմագերիների փոխանակման հարցը», - ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ նրանք մտադիր են քննարկել նաև հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը:

Վերլուծական