Հետևեք մեզ։

Ադրբեջանը 14 տարբեր ձևերով մեր դեմ պատերազմ է վարում, շրջափակումից փրկվելու միակ ճանապարհն ընդդիմությունն է. Ռուբեն Վարդանյան

12:52, 08 հուլիս 2023
Ադրբեջանը 14 տարբեր ձևերով մեր դեմ պատերազմ է վարում, շրջափակումից փրկվելու միակ ճանապարհն ընդդիմությունն է. Ռուբեն Վարդանյան

Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել, որ ունենանք անկեղծ զրույց իրավիճակի մասին: Եթե մենք ուզում ենք, որ հիվանդը բուժվի, պետք է ճշգրիտ դիագնոզ դրվի: Այս մասին «Սփյուռք-Արցախ-Հայաստան» խորագրող քննարկմանը ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:


«Մենք ունենք լուրջ խնդիր, Արցախում պատերազմը շոկային ազդեցություն է թողել մարդկանց վրա, նրանց մոտ իրավիճակ է, որ նրանք անջատվել են և չեն ուզում իրականությունն ընդունել: Մենք արդեն ոչ միայն դեղորայք ու ուտելիքի պակաս ունենք, չունենք բենզին, դիզել, շրջափակումը դա ամենավտանգավոր ռազմական վիճակն է, որից դուրս գալը ամենադժվար է: Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ սա իսկապես մեծ վտանգ է, որը պահանջում է հասկանալ, որ ընդդիմությունն է միակ ճանապարհը, որ կարող ենք փրկվել»,- ասաց Վարդանյանը:


Ըստ նրա՝ հայկական աշխարհը ոչ լիովին է հասկանում իրավիճակը:


«Այս խնդիրն ավելի է ուժեղացել ՀՀ իշխանությունների կողմից հնչեցված թեզերով, թե Արցախը գլխացավանք է, թող Ադրբեջանի կազմում Գլենդելի կամ Ջավախքի պես դառնա Սփյուռք: Մենք հայկական աշխարհում ունենք արժեքների հետ կապված մարտահրավերներ. տղամարդիկ դասալիքներ են եղել պատերազմում, կանայք երջանիկ չեն, եկեղեցին վատն է: Մենք ունենք մի իրավիճակ, որ Արցախը, գտնվելով այս իրավիճակում, չունի այն թևը, որ հայկական աշխարհը հասկանում է Արցախի կարևորությունը հայկական աշխարհի համար»,- ասաց նա և նշեց ևս մեկ խնդիր. մարդիկ չեն հասկացել, որ պատերազմը չի ավարտվել: 


«Ադրբեջանը 14 տարբեր ձևերով մեր դեմ պատերազմ է վարում: Իրենք հետևողականորեն անում են այնպես, որ մարդկանց կոտրելով ստիպեն՝ դուրս գալ Արցախից կամ ենթարկվել իրենց օրենքներին»,- ասաց Վարդանյանը: