«Սփյուռք-Արցախ-Հայաստան» խորագրող քննարկմանը հեռավար մասնակցող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսեց այն մասին, թե ինչու որոշեց տեղափոխվել Արցախ:
Նա նշեց՝ ամենավտանգավոր բանը անտարբերությունն է. «Իմ գալն այստեղ նորմալ բան է, ոչ մի հերոսություն չկա:
Ես վերջին 7 ամսում չեմ տեսել ընտանիքիս՝ կնոջս, 4 երեխաներիս, քրոջս, ընկերներիս, բայց դա նորմալ քայլ է: Եթե քո մեջ չկա հասկացողութուն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է և դու պետք է որպես ուղղակի զինվոր անես քո հայրենիքի համար, դա իսկապես լուրջ հիվանդության նշան է: Մարդկային արժեքներով նորմալ մարդ մնալն ամենակարևոր նպատակն է, եթե մենք ուզում ենք մնալ ազգ»,- ասաց Վարդանյանը: