Հետևեք մեզ։

Մարտակերտի բնակիչը 3 և 6 տարեկան երեխաներին թողել է տանը և գնացել աշխատանքի, ավելի ուշ երեխաներին գտել են մահացած

13:51, 08 հուլիս 2023
Մարտակերտի բնակիչը 3 և 6 տարեկան երեխաներին թողել է տանը և գնացել աշխատանքի, ավելի ուշ երեխաներին գտել են մահացած

Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին,  նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։


Ժամը 17:30-ի սահմաններում  վերադարձել է տուն  և տեսել, որ երեխաները տանը չեն։


Հաղորդումը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել է երեխաների որոնման աշխատանքները։ 


Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից  ահազանգ է ստացվել,  որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2  երեխա է հայտնաբերել:


Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն  ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:


Կատարված քննության շրջանակներում,  ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։

Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։


Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։