Հետևեք մեզ։

Ջրվեժի «Արմենիա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել. shamshyan.com

14:39, 08 հուլիս 2023
Ջրվեժի «Արմենիա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի Հ. Թևոսյան փողոցում գտնվող  «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն  է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Ս. Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց վրա, ովքեր ստացել են վնասվածքներ: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: