Մոսկվայում մեկնարկել է Մոսկվայի տրանսպորտի օրվա առթիվ ռետրո մեքենաների շքերթն ու ցուցադրությունը։
Տարբեր ժամանակների պատմական տրամվայների և մեքենաների շարասյունն իր երթը մեկնարկել է մետրոյի Նովոկուզնեցկայա կայարանից և գնացել դեպի Չիստոպրուդնի բուլվար, որտեղ 12:00-ից 18:00-ն հյուրերին սպասում է ցուցահանդես։
Շքերթին մասնակցում են 14 եզակի տրամվայ, մեքենաներ Ռուսաստանի հատուկ նշանակության ավտոմեքենաների թանգարանից, Ռուսաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի դասական մեքենաների կոմիտեի և AutoRetroClub GAZ-21-ի հավաքածուներից:
Տեսանյութն` այստեղ։