Հուլիսի 7-ին՝ ժամը 02.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայի հյուրանոցներից մեկի մոտ ծեծկռտուք է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել հինգ երիտասարդների:
Պարզվել է, որ նրանք ժամը 02.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում, դիտավորյալ կերպով խախտելով հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: