Հետևեք մեզ։

Թբիլիսիում ձախողել են ԼԳԲՏՔ+ անձանց «Հպարտության փառատոնը». տեղի են ունեցել բախումներ (լուսանկարներ, տեսանյութ)

19:46, 08 հուլիս 2023
Թբիլիսիում ձախողել են ԼԳԲՏՔ+  անձանց «Հպարտության փառատոնը». տեղի են ունեցել բախումներ (լուսանկարներ, տեսանյութ)

Թբիլիսիում «Թբիլիսի Փրայդ»-ը նախաձեռնել էր ԼԳԲՏՔ+ անձանց «Հպարտության փառատոնը», որը ձախողվել է։

Hayastan.news-ը տեղի լրատվամիջոցներից տեղեկանում է, որ նախքան փառատոնի մեկնարկը «Լիսի Վոնդերլենդ»-ի հարող տարածքը, որտեղ հայտարարվել էր «Հպարտության փառատոնը», զբաղեցրել են ակցիայի մասնակիցները, ովքեր դեմ են եղել միջոցառման անցկացմանը։

 

Մոտ մեկ ժամ ոստիկաններին հաջողվել է զսպել ցույցի մասնակիցներին, ովքեր փորձել են մտնել ներքին տարածք։ Բախումների առանձին դեպքեր են եղել: Իրավապահները մի քանի հոգու դուրս են բերել տարածքից։

 

Սակայն ցուցարարներին հաջողվել է ճեղքել իրավապահների պատնեշը և մտնել միջոցառման վայր։

 

Ի վերջո, փառատոնը չի կայացել։

 

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հաջողվել է միջադեպը հարթել առանց որևէ քաղաքացու վնասելու։

 

«Մեզ հաջողվեց «Pride» միջոցառման կազմակերպիչներին և տեղում գտնվող մասնակիցներին անվտանգ դուրս բերել տարածքից՝ առանց վնասվածքների: Ներկայումս ոստիկանությունը իրականացնում է համապատասխան ոստիկանական միջոցառումներ՝ իրավիճակը կայունացնելու և կոնկրետ անձանց վրա ցանկացած տեսակի հարձակումները կանխելու համար»,-ասել է նա։

 

«Վրաստանում կանխվեց բաց, հրապարակային ԼԳԲՏ հպարտության փառատոնը, և այդպես է լինելու միշտ, սա պետք է իմանան բոլորը՝ թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում»,- այս մասին ասել է «Վրաստանն առաջին հերթին» հասարակական շարժման հիմնադիր Վատո Շաքարիշվիլին։

 

«Այսօր մենք հստակ տեսանք, որ հարձակումը ԼԳԲՏՔ+ ակտիվիստների և Tbilisi Pride փառատոնի տարածքում ՆԳՆ-ի և «Alt-Info»-ի համատեղ, լավ ծրագրված գործողությունն էր՝ ընդդեմ մարդու իրավունքների և ժողովրդավարության», – նշվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է «Թբիլիսի Փրայդ»-ը:

 

Ըստ հայտարարության` կառավարությունը խրախուսել և աջակցել է բռնությանը։

«Մենք ստիպված էինք լքել տարածքը։ Իրավապահները չեն կարողացել պաշտպանել տարածքը։ Տարհանումն իրականացվել է միկրոավտոբուսներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Տեսանյութն` այստեղ։