Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։
Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։
Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ըմբռնումը։
Ավիաընկերությունը խնդրում է Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ: