Ստեղծված իրավիճակով պայմանավորված գյուղից բերված մթերքը Ստեփանակերտում իսկույն սպառվում է, ոչ թե նրա համար, որ հարմար գներով են վաճառվում, այլ, որ այընտրանք չկա: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Չվերահսկվող գնաճ, որը շատ հաճախ գյուղացու մեղքով չէ առաջանում: Վերավաճառողներն ավելի մեծ շահույթ են ունենում, քան գյուղացին, արձանագրել են պատկան մարմինները ու փորձում են լուծել խնդիրը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հարցի լուծման իր տարբերակն ունի՝ արգելել փողոցային առեւտուրը եւ գյուղացու համար ստեղծել պայմաններ՝ գյուղմթերքն իրացնել կենտրոնական շուկայում: