Հետևեք մեզ։

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ»-ին. կա զոհ և վիրավորներ

01:45, 09 հուլիս 2023
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ»-ին. կա զոհ և վիրավորներ

Հուլիսի 8-ին, ժամը 23:21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին: 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ` Բ. Գ.-ն, Ս. Հ.-ն, Լ. Ս.-ն և Ա. Ջ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ Բ. Գ.-ն մահացել է: 

 

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են մեքենաները, փակել «Mercedes-Benz» ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի սահմանազատման աշխատանքներ: