Ֆրանսիան նոր դեսպան ունի Հայաստանում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
«Արտաքին հարցերով խորհրդական պարոն Օլիվյե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- գրում է Ջորկաեֆը։
Նշենք, որ նրա Թվիթերից տեղեկանում ենք, որ Դեկոտինին Իրաքում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն է։