Հետևեք մեզ։

Մի որդուս հանձնեցի մայր հողին, մյուս որդուս բերեցի լույս աշխարհ, որպես նորից զինվոր, ես հայրենիքին նվիրված որդի պետք է ունենամ. ծնվել է 44-օրյայում նահատակված Նարեկ Ասատուրյանի եղբայրը (տեսանյութ)

17:29, 09 հուլիս 2023
Մի որդուս հանձնեցի մայր հողին, մյուս որդուս բերեցի լույս աշխարհ, որպես նորից զինվոր, ես հայրենիքին նվիրված որդի պետք է ունենամ. ծնվել է 44-օրյայում նահատակված Նարեկ Ասատուրյանի եղբայրը (տեսանյութ)

Ամեն գնով պետք է ծնվեր, քանի որ սպասված էր, ես ուզում էի, իսկ դժվարությունները հաղթահարել եմ։

Այս մասին «Զինուժ»-ին պատմել է 44-օրա պատերազմում նահատակված Նարեկ Ասատուրյանի մայրը` Մարինա Սահակյանը։ Նա որդի է լույս աշխարհ բերել` Լեո Ասատուրյանին. «Նարեկս Նարեկ է, իրեն փոխարինող չի կարող լիներ, նրան Լեո ենք կոչել, նա առանձին անհատ է»։

Հայրը` Վլադիմիր Ասատուրյանն ասում է` ինքը հայրենիքին նվիրված որդի պետք է ունենա. «Ես մի որդուս հանձնեցի մայր հողին, մյուս որդուս բերեցի լույս աշխարհ, որպես նորից զինվոր։ Օրը կգա, բարին հետ և ինքը կգնա, կծառայի, ինձ թվում է` արդեն խաղաղ պայմաններում»։

Մանրամասն` տեսանյութում.