Արդեն 1 ժամ է լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Մոտ 70 տարեկան տղամարդը անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել։
Տևական ժամանակ այդ տղամարդու հետ բանակցություններ էին վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը, փրկարար հոգեբանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը՝ քաղաքացիների օգնությամբ, որպեսզի տղամարդը չդիմի այդ ծայրահեղ միջոցին։
Սակայն նա չի հրաժարվել իր մտքից։
Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ տղամարդն իրեն ցած նետեց։