Զելենսկին ասել է, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարող է դադարեցնել հակամարտությունը։
«Ջո Բայդենը կարող է ուկրաինական տարածքների հաշվին 5 րոպեում ավարտել հակամարտությունն Ուկրաինայում, սակայն Կիևը համաձայն չէ դրան». այս մասին ABC News-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նա նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերը, ով խոստանում է նախագահ լինելուն պես 24 ժամում դադարեցնել ռազմական գործողությունները։
Զելենսկին հիշեցրել է, որ նման հնարավորություն արդեն ուներ, երբ ԱՄՆ նախագահ էր։ «Հակամարտությունը դադարեցնելու միայն ցանկությունը հիանալի է: Բայց այս ցանկությունը պետք է հիմնված լինի իրական փորձի վրա: Նա այդ հնարավորությունն ուներ, բայց կարծես թե, այլ մտադրություններով», - ասել է նա։