Հետևեք մեզ։

Գորիսի աղբավայրում հրդեհ է բռկվել

09:58, 10 հուլիս 2023
Գորիսի աղբավայրում հրդեհ է բռկվել

Հուլիսի 10-ին, ժամը 07։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի աղբավայրում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ աղբավայրի կենտրո¬նական հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է աղբ։

 

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հովացման աշխատանքներ. հրդեհի տարածման վտանգ չկա: