Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել բռնությանը այլընտրանքներ, ձևավորել անհրաժեշտ վստահությունը և ապահովել արժանապատվություն: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Ստեփանակերտին զուգահեռ օգտագործելով «Խանքենդի» անվանումը:
«ԵՄ-ն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բրյուսելյան եռակողմ հանդիպմանը»,- գրել է նա , ապա ավելացրել.
«Խոստումնալի օրը ավարտվեց հիասթափությամբ: ԵՄ-ն բազմիցս կրկնել է՝ շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարման հոսքը, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է վերականգնվի առանց սահմանափակումների»,- նշել է նա: