Հետևեք մեզ։

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանն սկսել է իր առաքելությունը

11:20, 10 հուլիս 2023
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանն սկսել է իր առաքելությունը

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։

IRNA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում, ինչպես նաև Քուվեյթում և Բուլղարիայում իրենց առաքելությունը մեկնարկող դեսպանների հետ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը առանձին հանդիպումներ է ունեցել։

ՀՀ-ում նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն Աբդոլահիանը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։